Այս պահի դրությամբ թշնամին ունի 50-60 վիրավոր


17:28 , 30 սեպտեմբեր, 2015

Մենք առայժմ համարժեք պատժիչ գործողություններով զսպում ենք թշնամուն, որի արդյունքում թշնամուն պատճառել ենք լուրջ կորուստներ՝ մարդկային և նյութական:
Ադրբեջանն իր զոհերի մասին առայժմ չի հայտարարում, իրականում դրանք 4-5 անգամ ավելի շատ են, քան հայտարարված 11-12 զոհերը:
Մեր հետախուզական տվյալները ճշտելուց հետո կհրապարակենք թշնամու զոհերը՝ անուն-ազգանուններով: Իսկ այս պահի դրությամբ թշնամին ունի 50-60 վիրավոր:
Եթե թշնամին կիրառում է D-30 համակարգ մինչև 11 կմ խորության վրա, ապա մենք նույնպես կկիրառենք նույն համակարգը, պետք լինի՝ նաև 152 մմ տրամաչափի զինատեսակներ էլ կկիրառենք: 
Արցախի Պաշտպանության նախարար Լ. Մնացականյան