Քիչ է մնում՝ քնելիս էլ չհանեմ...


12:17 , 24 սեպտեմբեր, 2015

Անկախ աշխատանքից՝ կինը մնում է կին ։))) և ունի թուլություններ գեղեցիկ պահերի, գեղեցիկ իրերի ու մասնավորապես Զարդերի նկատմամբ։ Այս մի քանի օրը տրամադրությունս հասել է բարձրակետին, ոչ թե միայն աշխատանքի արդյունավետության, լավ եղանակի ու ընկերներիս հետ միասին Ջազ երեկոների շնորհիվ, այլև այս Զմրուխտավառ ականջօղերիս, որոնք տաղանդավորագույն նկարչուհու ձեռքի գործն են։ Լուսինե Նիկողոսյանն օգտագործում է ամեն նյութ՝ ժամացույցի սլաքից մինչև արծաթե գդալներ, և շատ օրիգինալ, չկրկնվող, բայց իր հայկականությամբ տիպիկ զարդեր է ստեղծում։ Լուսինե, անչափ զգացված եմ նվերի համար ։)) Քիչ է մնում՝ քնելիս էլ չհանեմ։ Հ.Գ. Կասկածելի արտադրության «երկաթիկներ» առնելու փոխարեն պետք է խթանել մերը՝ օգտվելով Հայաստանում ապրող ու գործող արվեստագետներից՝ նկարչից մինչև ջինսերի արտադրող: