Ենթադրվում է, որ պարոնայք դատավորները բանկ են թալանել և անզգուշաբար հայտարարագրել գողոնը


21:15 , 23 սեպտեմբեր, 2015

Դեռևս երկու դատավորի եմ «բացահայտել», որոնք, ըստ իրենց հայտարարագրի, 2014-ի սկզբին ունեցել են 10-15 հազար դոլար գումար, իսկ տարվա վերջին՝ 20-25 միլիոն դոլար գումար: Ենթադրվում է, որ պարոնայք դատավորները բանկ են թալանել և անզգուշաբար հայտարարագրել են գողոնը: Եվ ըստ այդմ՝ ենթակա են հատուկ քննչականի ուշադրությանը... Հ.Գ. Իհարկե, խնդիրն ավելի շատ տեխնիկական է՝ երեք զրոների ավելցուկ, սակայն, որքան տեղյակ եմ, հայտարարագիրը մնում է որպես պաշտոնական փաստաթուղթ...