23:27 , 30 նոյեմբեր, 2012
23 տարի առաջ դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր հայրենիքին: Հիմնվելով այդ որոշման վրա՝ Հայաստանի ղեկավարությունն անմիջապես սկսեց Արցախի՝ Հայաստանյան ինտեգրացիան, իսկ 1990թ. խորհրդարանական ընտրությունների համար Արցախում ձևավորեց 12 ընտրատարածք:
ԽՍՀՄ փլուզումից դեռ մեկուկես տարի առաջ Արցախն ունեցավ Հայոց խորհրդարանում իր առաջին ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանի մյուս շրջաններից ընտրված իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Արցախն արդեն իսկ ներառած Հայաստանի Հանրապետության անկախությունը: