Տիգրան Քոչարյանը վաղուցվանից է տեղյակ եղել Վահանի՝ Ադրբեջան գնալու մտադրության մասին


01:18 , 20 սեպտեմբեր, 2015

Տիգրան Քոչարյանը, ով երկար տարիներ լավ հարաբերությունների ու շփումների մեջ է եղել Վահան Մարտիրոսյանի հետ, պարզվում է.... /պինդ բռնվեք.../ վաղուցվանց է տեղյակ եղել Վահանի՝ Ադրբեջան գնալու մտադրության մասին, բայց /ավելի լավ բռնվեք/ լուրջ չի վերաբերվել նրա այդ ցանկությանը.... 
Հիշեցնեմ, որ Տիգրան Քոչարյանը ժամանակին շատ լուրջ էր վերաբերել բազմազանության երթին, մասնավոր կինոթատրոնում Հեշտամոլը ֆիլմը ցուցադրելուն, Անժելա Սարգսյանի անձնական լուսանկարներին, եւ վերջապես Կոնչիտային ու Ինգա/Անուշ Արշակյանների հարցազրույցի վերաբերյալ իմ ստատուսին: Այ դրանք սպառնում էին ազգային անվտանգությանը, ինչպես կարելի է դրանք համեմատել Վահանի՝ Բաքու գնալու մտադրության հետ... Միամիտ, միամիտ Տիգրան Քոչարյան, վախ, վախ, վախ...
Բայց էս ինչ բոց լուստրացիաներ են....

Կից նյութն՝ այստեղ։