Բոլոր ժամանակների համար հզորագույն զենքը եղել և մնում է դեմոգրաֆիական բումը


17:13 , 19 սեպտեմբեր, 2015

Բոլոր ժամանակների համար հզորագույն զենքը եղել և մնում է դեմոգրաֆիական բումը։ Բազմացիր ճագարների արագությամբ և կտիրես աշխարհին։ Ի՞նչ գիտություն, ի՞նչ միջուկային ու վակումային զենքեր։ Մանկածնության դեմ բոլորը խաղ ու պար են։ Դու սպանում ես տասին, նա ծնում է հարյուրին։ Դու սպանում ես հարյուրին, նա ծնում է հազարին, ու այդ հազարը քեզ գարնան վարար հեղեղի պես քշում, տանում ու սրբում է աշխարհի երեսից։