Ավստրալիան առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին


20:00 , 16 սեպտեմբեր, 2015

Newsline.am-ը գրում է.

Ավստրալիան առաջին անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Հայտնում է BBC-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի կառավարությանը։ Մասնավորապես, Սիրիայում ԻՊ-ի դիրքերին սեպտեմբերի 14-ին հասցվել է երեք ավիահարված։

Դրանց արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող մեկ զրահատրանսպորտ և հում նավթի հավաքման կետ։ Ընդգծվում է, որ Ավստրալիայի ռազմաօդային ուժերը մինչ այդ 12 ամիս շարունակ ավիահարվածներ են հասցրել Իրաքում ԻՊ-ի դիրքերին։

Ավստրալիայի նախկին վարչապետ Թոնի Էբոթը նախորդ շաբաթ հաստատել էր, որ ավստրալական ռազմաօդային ուժերն Իրաքում ու Սիրիայում ընդլայնում են իրենց գործունեությունը, ինչն իրականացվում է ԱՄՆ-ի խնդրանքով։