Մարդ որքա՞ն պիտի անառողջ մտածելակերպ ունենա, որ իսլամիստների վայրագությունների մասին լուրերի տակ գրի՝ «լավ են արել»


11:31 , 15 սեպտեմբեր, 2015

Մտածում եմ՝ մեր հասարակության որոշ մասի տեղն իսկապես Եվրասիան է: Ավելին՝ նույնիսկ Եվր-ն ավելորդ է, միայն Ասիան պիտի լինի: Մարդ որքա՞ն պիտի անառողջ մտածելակերպ ունենա, որ իսլամիստների վայրագությունների մասին լուրերի տակ քոմենթ գրի՝ «լավ են արել, հասնում ա դրանց» ու էդ կարգի անասունություններ: Կամ, ասենք, ո՞նց կարան իգական սեռի ներկայացուցիչները մահմեդականների ինչ-որ համաժողով «հարամ» արած ու ծեծված «Femen» շարժման ակտիվիստների մասին լուրի տակ գրեն, որ ճիշտ են արել ու քիչ են արել, պիտի շատ ծեծած կամ սպանած լինեին: Աշխարհում շատ կան փոքր երկրներ, բայց չեմ կարծում, որ էդ երկրների տարածքի չափերն էդ կարգի սահմանափակած լինեն տվյալ պետության բնակիչների ուղեղների աշխատանքը, որքան Հայաստանում: