Վայելեք հերթական «դատավորական առողջ տրամաբանությունը»


20:45 , 14 սեպտեմբեր, 2015

Երբ ներկայացնում էի դատավորների հայտարարագրերում առկա հակատրամաբանական լրացումները, անուններ չէի տալիս, քանի որ մեկը չէր, երկուսը չէր... Վայելեք հերթական «դատավորական առողջ տրամաբանությունը». մարդը մեքենա չուներ տարեսկզբին, ընթացքում որոշակի գումարով ձեռք է բերել այն, սակայն մեքենա չունի նաև տարեվերջին. երևի անէացել է: Նույն անձը նույն մեքենայից ունեցել է տարեսկզբին, օտարել է այն նույն գնով, և, բնականաբար, մեքենան այլևս չունի տարեվերջին: Երկրորդ դեպքը նորմալ է, սակայն երբ նայում ենք այդ անձի՝ հարկային տարում ունեցած եկամուտներին, ապա տեսնում ենք, որ մեքենայի առքի, իսկ հետո վաճառքի չափ գումարային եկամուտ է ունեցել: Խնդրի լուծում. 1-ին տարբերակ՝ խոսքը նույն մեքենայի մասին է. այն գնվել է, իսկ հետո վաճառվել է նույն գնով, 2-րդ՝ խոսքը տարբեր մեքենաների մասին է, որ ունեցել են նույն արժեքը... 3-րդ՝ մարդը թքած ուներ հայտարարագրի վրա, կարևորը լրացնելն էր...