Galatv.am-ը գրում է.
Գյումրիում դիմավորել են ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում աշխարհի չեմպիոն հռչակված ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Չնայած ուշ ժամին, քաղաքի կենտրոնական հրապարակը մարդաշատ էր, հարյուրավոր գյումրեցիներ եկել էին անձամբ դիմավորելու եւ սեղմելու աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոնի ձեռքը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը գերազանց հանդես եկավ, մեծ առավելությամբ հաղթեց իր բոլոր մրցակիցներին, իսկ եզրափակչում առավելության հասավ իրանցի Ղասեմ Ռեզայի նկատմամբ` հռչակվելով աշխարհի կրկնակի չեմպիոն: