Գալիք Նոր տարվա Երևանի տարբերանշանի ընտրության հիմնավորումը. քաղաքապետարանի արձագանքը


19:59 , 28 նոյեմբեր, 2012

Տարբերանշանի ընտրությունը պատահական չէ: Այն ընտրվել է հաշվի առնելով պատմական ազգային ակունքներն ու հայկական մանրանկարչությունը:
Հին ժամանակներում տոնակատարություններին անպայման մասնակցում էին թագավորի պատգամաբերները փողերով ու շեփորներով, ովքեր ազդարարում էին Նոր տարվա գալուստը: Ուսումնասիրելով հայկական զարդանախշերն ու մանրանկարչությունը` այնտեղ կարող եք տեսնել հրեշտակի կերպարի արտահայտման տարբեր եղանակներ:
Նոր տարվա տարբերանշանում պատկերված հրեշտակը հայկական մանրանկարչությունից վերցված հավաքական կերպար է: