15:30 , 8 սեպտեմբեր, 2015Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, «Տնփեսայի» ավարտից հետո սկսել է իր ֆիլմի նկարահանումները: Մկոն առաջին անգամ է նկարահանում իր ֆիլմը: Նախատեսվում է, որ այն էկրան կբարձրանա գարնանը:

Ֆիլմի մանրամասները դերասանն առայժմ գաղտնի է պահում: Ինձ հայտնի է դարձել, որ ֆիլմում մի շարք հայտնի մարդիկ են խաղալու:
Վերջերս կարդացի, որ երգչուհի Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել ու ասել, որ նկարահանվել է մի նախագծում, որը երաժշտական չէ, և մեծ փոփոխություն է լինելու: Իվետան հավանաբար նկատի է ունեցել հենց այս ֆիլմը, քանի որ օգոստոս ամսին Երևանում անցկացրած ժամանակի մեծ մասը նա անցկացրել է այս ֆիլմի նկարահանման տաղավարում:

Թե ինչ է ստացվել, արդյունքը կարող ենք տեսնել միայն գարնանը: