Սերժ Սարգյանը հրաժարվե՞լ է Ալիևի հետ հանդիպումից


13:47 , 27 նոյեմբեր, 2012

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ դեկտեմբերին Փարիզում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը տապալվել է: Ըստ «Ժողովուրդ»-ի` Սերժ Սարգսյանը համանախագահների հետ Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հրաժարվել է Ալիևի հետ առաջիկա հանդիպումից` այն համարելով անիմաստ:


«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը հետաձգվել է մոտ 6 ամսով, երբ արդեն անցած կլինեն նաև նախագահական ընտրությունները: Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, ըստ որի՝ քննարկել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր: «Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքներն արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ասված է հայտարարության մեջ:

«Ժողովուրդ»