Պահանջում-մահանջում ենք


13:36 , 14 հունվար, 2012

2011 թ. սեպտեմբերի վեցին որպես իրավապաշտպաններ ներկայացող մի խումբ մարդիկ՝ Սերժ Սարգսյանին ուղղված մի հայտարարություն հրապարակեցին, որով բանակին վերաբերող պահանջներ էին առաջ քաշում (օրինակ՝ 1994 թվականից ի վեր զինված ուժերում տեղի ունեցած բոլոր բռնությունների ու սպանությունների գործերի վերանայում)։ Հայտարարությունը եզրափակվում էր հետևյալ դրամատիկ տողերով.

Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը։

Վերջնաժամկետից անցել է երեք+ ամիս։ Պահանջներից և որևէ մեկը կատարված չէ։ Ո՞ւ... Ու ոչ մի բան։ Հայտարարությունը ստորագրածները կարծես թե մոռացել են դրա մասին։