Վարչապետը հիմա էլ ձեռնամուխ է եղել հայկական պետության վախճանի կազմակերպմանը


23:32 , 23 նոյեմբեր, 2012

Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը գրել էր իր «Պետության վախճանը» մենագրությունը, իսկ հիմա ձեռնամուխ է եղել հայկական պետության վախճանի կազմակերպմանը: «Խոսրովի» պետական արգելոցի տնօրեն են ուզում նշանակել «մրցույթում» հաղթած կիսագրագետ մեկին, որը կմկմալով դժվարանում էր կարդալ, թե ինչ է էկոհամակարգը: Մինչդեռ արգելոցը, ըստ էության, գիտական հիմնարկ է: Հիմա կասեք՝ սա ինչ է մնացած բաների հետ համեմատած: Այս փաստն ուղղակի շատ ինդիկատորային է: