Եթե լինեիք ոստիկան ու ձեզ հայհոյեին, ձեռնաշղթանե՞ր կհագցնեիք, թե՞ քացու տակ կգցեիք


13:58 , 23 օգոստոս, 2015

Ողջ հասարակության քննարկման թեման տարեց ցուցարարին ոստիկանի ապտակելն է :Մի մասը անարգանքի սյունին է գամում ոստիկանին, մյուս մասը դատապարտում ոստիկանի արարքը, բայց նաև չի արդարացնում ցուցարարին, որը ըստ շրջանառվող լուրերի սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանի մոր հասցեին: Անձամբ ոչ ոստիկանին եմ ճանաչում, ոչ` ցուցարարին: Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, որ ոստիկանության աշխատակիցներ իրենց լկտի ու անօրեն են պահել, բայց տվյալ դեպքում աչքի ընկած ոստիկանը միշտ աչքի է ընկել իր զուսպ և քաղաքակիրթ պահվածքով: Իր հունից դուրս գալը և ցուցարարին ապտակելը ինձ հիմք է տալիս մտածել, որ իրոք մոր հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ցուցարարը: Երբ ասում են ,որ ամեն դեպքում պետք չէր ապտակել, այդ նույն ասողներին հարց. Եթե լինեյիք ոստիկան ու ձեզ հայհոյեին, կասեիք դուք ձերբակալված եք ոստիկանին սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար և ձեռնաշղթանե՞ր կհագցնեիք, թե՞ քացու տակ կգցեիք: