Ազգային բանակը վերջնականապես շահել է ազգի վստահությունը


21:45 , 21 օգոստոս, 2015

Ազգային բանակը վերջնականապես շահել է ազգի վստահությունը: Այնպես չէ, որ մինչև հիմա չէր վստահում ազգս բանակին, այլ... Այլ նման էր իրավիճակի, երբ ծնողներն իրենց երիտասարդ զավակին սիրում են, վստահում, բայց ներքին վախ է լինում, որ զավակն անփորձ է, ոչ լիարժեք հասուն: Անցած տարվա համեմատ հիմա սահմանին ավելի լարված է և թեժ, բայց ազգը հանգիստ է. լիովին սկսել է վստահել իր զավակին` Ազգային բանակին: Արդեն համոզվել է ազգս, որ իր երիտասարդ զավակը ոչ միայն ուժեղ է և քաջ, այլ նաև հասուն ու փորձառու: