Լավ լուրեր առաջնագծից


02:42 , 17 օգոստոս, 2015

Վերջին երեք օրվա ընթացքում մեր տղաները թշնամուն հասցրել են ինչպես նյութական, այնպես էլ մարդկային մեծ կորուստներ: 

Ակնայի ուղղությամբ առաջնագծում մեր դիպուկահարները ոչնչացրել են երեք թշնամի, ինչպես նաև մեծ բարձրության վրա այդ նույն ուղղությամբ խոցել են թշնամու անօդաչու սարքը՝ նվազագույնը 760 000 դոլար արժողությամբ, որն ընկել է թշնամու տարածքում: 

Արցախի հյուսիսային սահմանում (Եղնիկներ) թշնամին դիվերսիոն փորձ է կիրառել և պայթել մեր տղաների տեղադրած ականի վրա: Նախնական արդյունքներով՝ ականի վրա պայթյունից ոչնչացվել է մեկ, վիրավորվել երկու թշնամի: Չորրորդն անհայտ է (կապի մեջ չի մտնում յուրայինների հետ): Ամենայն հավանականությամբ նա ևս ոչնչացվել է:

Ավելորդ ռիսկի չդիմելու համար մեր տղաներին թույլ չի տրվել մոտենալ այդ տարածքին՝ իրավիճակի մասին ավելի ստույգ տեղեկանալու նպատակով: 

Կեցցեն Հայոց բանակի Արծիվները !!!!