Այսօր երկու շատ կարևոր բան է տեղի ունեցել


06:36 , 15 օգոստոս, 2015

Այսօր տեղի են ունեցել երկու շատ կարևոր բաներ։


ԱՄՆ Պետքարտուղար Քերին Կուբայում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան բացման պաշտոնական արարողությանը։ 1961 թվականից ԱՄՆ-ի և նրա մոտագույն հարևաններից մեկի՝ կոմունիստական Կուբայի միջև դադարեցված էին դիվանագիտական հարաբերությունները։ Պատճառը Կուբայի կողմնորոշումն էր դեպի ՍՍՀՄ և նրա կոմունիստական իշխանակարգը։

Նավթի մեկ բարելի գինը իջավ և հասավ 43 դոլարի։ ԱՄՆ նավթագործները նավթի այս արժեզրկումից ահավոր տուժվում են։ Տեխասի նահանգի բազմաթիվ քաղաքների և նրանց բնակչության մեծամասնության եկամուտները ձևավորվում են նավթարդյունաբերության շնորհիվ։ Մարդիկ խիստ նեղ վիճակի մեջ են հայտնվել այս արժեզրկման հետևանքով։ Բազմաթիվ աշխատողներ կորցրել են աշխատատեղերը։