Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մեկնարկից մինչ այսօր բոլոր կուսակցությունները, մասնագետները դրա վերաբերյալ հստակ դեմ են արտահայտվել


19:43 , 14 օգոստոս, 2015

Image result for սահմանադրությունՍահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մեկնարկից մինչ այսօր բոլոր կուսակցությունները, մասնագետները, հասարակական գործիչները, ովքեր կարծիք են արտահայտել դրա վերաբերյալ, հստակ դեմ են արտահայտվել։ Բացի այդ, ողջ ֆեյսբուքը ողողված է հայեցակարգի վերաբերյալ բացասական մեկնաբանություններով։ Միակը, ով բոլորին ուզում է համոզել, որ դրա հրամայականը կա, Սահմանադրական դատարանի մասնագիտական հանձնաժողովն է, ով էլ Սերժի հրամանով մշակել է այն։ Հիմա ի՞նչ, պարոնա՛յք, ուզում եք ժողովրդին համոզել, որ Հայաստանի քաղաքական օրակարգում ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն է, այլ վերարտադրման ծրագի՞րը։