Շվեյցարիան վերացրել է Իրանի դեմ պատժամիջոցները, ԱՄՆ-ն` ոչ


19:00 , 13 օգոստոս, 2015

imagesAraratnews.am-ը գրում է.

Շվեյցարիայի իշխանութոյւնները վերացնում են Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Այդ պատժամիջոցների գործողությունը առժամանակ դադարեցվել էր 2014 թվականի հունվարից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Դաշնային խորհուրդը հույս ունի, որ այսօրվա քայլերը կդիտարկվեն որպես միջուկային համաձայնագրի աջակցման և և Իրանի հետ երկոկղմանի հարաբերությունների զարգացման շահագրգռվածություն», – ասվում է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:

Մինչդեռ ԱՄՆ-ն չի պատրաստվում վերացնել այդ պատժամիջոցները` հետևելով Շվեյցարիայի օրինակին: «Մենք չենք վերացնի պատժամիջոցները, որոնք գործում են համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում մինչև որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չհամոզվի, որ Իրանը կատարել է անհրաժեշտ քայլեր, որոնք կապված են միջուկային ծրագրի հետ: Մեր դիրքորոշումը չի փոխվել», – ասել է ԱՄն պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները: