Մանրամասն տեղեկություններ ադրբեջանական կողմի 17 զոհերի մասին


13:42 , 13 օգոստոս, 2015

Ի լրացում վերջերս մեր հրապարակած ադրբեջանական երեք ռազմական դաշտային բազաների վերացման և ադրբեջանական կողմից 17 զոհերի ինֆորմացիայի՝ այսօր ստացանք ավելի մանրամասն տեղեկություններ: Ստացած վնասվածքներից Սարըջալի հոսպիտալում մահացել է ադրբեջանական բանակի գնդապետ, երկու գնդապետ-լեյտենանտներ (մեր սիստեմով փոխգնդապետներ) դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր անգիտակից (կոմա) վիճակում: Երեկ երեկոյան երկու ռազմական ուղղաթիռներով հոսպիտալից տեղափոխել են թվով 25 զինծառայողի, բոլորին էլ պատգարակների վրա պառկած վիճակում: Հոսպիտալը, որտեղից տեղափոխվել են վիրավորները, տեղադրված Գուգլի քարտեզի վրա նշված է դեղին նշանով: