19:44 , 11 օգոստոս, 2015
Ներկայացնում ենք տարբեր երկրներում ճաշի սեղանից օգտվելու 10 կանոն, որոնք չարժե խախտել:
1.Ֆրանսիայում ուտելիքը կլանելը վատ վարվելակերպ է համարվում:
2.Կորեայում անթույլատրելի է համարվում ճաշը սկսել ճաշող մարդկանցից ամենատարեցից առաջ:
3.Իտալիայում «վատ է նայվում» պանիր ավելացնել խնդրելը: Նման խնդրանքը հավասար է խոհարարին վիրավորելուն:
4.Ղազախստանում թեյը միշտ մատուցում են բաժակի կեսից: Լիքը լցված բաժակն այնտեղ նշանակում է, որ տան տերը ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել հյուրից:
5.Մեծ Բրիտանիայում չի կարելի ապուրը գդալով թափել սեփական հագուստի վրա:
6.Նիգերիայում երեխաներին խոշոր հավկիթներով չեն կերակրում, քանի որ համարվում է, որ նրանք գողեր կդառնան:
7.Ջամայկայում համարվում է, որ դեռևս խոսել չկարողացող երեխաներին հավի միս տալուց հետո վերջիններս այլևս չեն խոսի:
8.Չինաստանում անթույլատրելի է ուտելու ժամանակ մակարոնը կտրատելը: Երկար մակարոնն ասոցացվում է երկարակեցության հետ:
9.Չինաստանում կոպտություն է համարվում, երբ ուտելու համար նախատեսված փայտիկներով որևէ բանի են մատնացույց անում:
10.Գերմանիայում հացը միակ մթերքն է, որն ուտում են ձեռքերով: