Լավ կլիներ, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակեր թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու ծրագիր


23:15 , 7 օգոստոս, 2015

ԵՏՄ-ի անդամակցության թվացյալ առավելությունները թվարկելու փոխարեն լավ կլիներ, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակեր թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու ծրագիր: Տարեկան 250 մլն դոլար կազմող ներմուծման ծավալում պետք է որոշել այն ապրանքատեսակները, որոնց արտադրությունը հնարավոր է հենց այսօր կազմակերպել մեր երկրում` ֆինանսավորման պարտականությունը դնելով այսօր կիսամեռ Համահայական բանկի վրա: Դա թույլ կտար ազատվել զուտ ռուսական շուկայի գյուղատնտեսական կցորդը լինելուց, որովհետև չեմ կարծում, թե բացի գյուղմթերքից, ձկնեղենից ու հանքային ջրից այլ բան ունենք առաջարկելու լայնարձակ ԵՏՄ-ին: