Պետրոս Ղազարյան, Դուք ինքնակոչ լրագրող եք և չեք սերտել անգամ լրագրողական այբուբենը: Սառը ջուր խմեք և հանգստացեք


00:04 , 21 նոյեմբեր, 2012

Հարգարժան Պետրոս, Ձեր նյութի վերջում խոսում եք լրագրողի պարտականությունների խոչընդոտման անթույլատրելիության մասին, միևնույն ժամանակ, սակայն, ինձ եք վիրավորում: Բոլորը տեղյակ են, որ ես ունեմ ուրույն աշխատաոճ, որը Դուք դժվար ըմբռնեք, քանի որ ինքնակոչ լրագրող եք և չեք սերտել անգամ լրագրողական այբուբենը: Երևի նեղացել եք նաև, որ չեմ ընդունել համագործակցելու Ձեր առաջարկը: Եթե ծանոթ չլինեի ֆիզիոլագիական Ձեր տվյալներին, կասեի՝ «Պետրոս ջան, մի նեղացիր, փորձիր լենանաս»: Բայց գիտեմ, որ էդ ժամանակ եթեր դուրս գալն արդեն պրոբլեմատիկ կլինի, իսկ ես, ի տարբերություն Ձեզ, դիմացինին երբեք վատը չեմ ցանկանում: Այնպես որ, սառը ջուր խմեք և հանգստացեք: