Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց. Տարոն Մարգարյանի ցավակցական ուղերձը


19:40 , 20 նոյեմբեր, 2012

Ցավով տեղեկացա հայ երգարվեստի երախտավոր, մեծատաղանդ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին։
Անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը ոչ միայն հայ երգարվեստում, այլև հայ երգի տարածման, այն աշխարհին ներկայացնելու ու նաև դրանով հային ու Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում: Մեծ է նաև նրա ներդրումը մատաղ սերնդի, ժողովրդական երգի երիտասարդ կատարողների կրթության ու մշակութային դաստիարակության գործում: 
Հայ մշակույթը մեծ կորուստ կրեց: 
Խոր վշտով ցավակցում եմ տաղանդաշատ երգչուհու ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։