Իրանը պատրաստ է վերականգնել օդային հաղորդակցությունն ԱՄՆ-ի հետ


16:40 , 28 հուլիս, 2015

Newsline.am-ը գրում է.

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Հադա Կարմինայսօր հայտարարել է, որ Իրանը, կապված պատժամիջոցների վերացման հետ, պատրաստ է վերականգնել օդային ուղիղ հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ:

Նրա խոսքերով` ուղիղ չվերթների վերականգնման համար պետք է ստանալ  համապատասխան մարմինների «դիվանագիտական թույլտվությունը»: Հայտնում է РИА Новости-ն:

Հադան հավելել է, որ պատժամիջոցների վերացումից հետո մի շարք միջազգային ավիաարտադրողներ Իրանին առաջարկել են վերականգնել համագործակցությունը, և հիմա այդ առաջարկները քննարկման փուլում են: