Մեր ստորաբաժանումներն իրագործել են պատժիչ գործողություններ և ոչնչացրել են հակառակորդի երկու կացարան


14:58 , 28 հուլիս, 2015

Երեկ երեկոյան՝ ժամը 18-ի սահմաններում, Արցախի արևելյան հատվածում (Ակնաի հատվածում) մեր ստորաբաժանումներն իրագործել են պատժիչ գործողություններ` ուղիղ կրակով ոչնչացրել են հակառակորդի երկու կացարան, որտեղից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էր վերջին մի քանի օրերի ընթացքում: Ըստ մեզ հասած անդրդվելի տեղեկությունների՝ մեր զինվորները հաճույքով դիտարկում էին, թե ինչպես են հակառակորդի ողջ մնացած զինվորները լեղապատառ փախչում դիրքերից՝ ետևում թողնելով իրենց ընկերների դիակներն ու անօգնական վիրավորներին... (Նկարները՝ շուտով):