Ինչ ախմախության ասես «ազգային» բառը կպցրեցին


03:53 , 28 հուլիս, 2015

Փաստորեն, Զվարթնոց օդակայանի հին շենքի շուրջ վեճերը դեռ շարունակվում են: Մի ճարտարապետ նոր ասում է, որ այդ շինությունն «ազգային արժեք» է:))

Գավառամտությունը գնալով խորանում է, մարդկությունն ուր որ է նոր բնակելի մոլորակ կգտնի, իսկ հայ «ինտԻլեկտուալները» Զվարթնոցի ու Կուկուռուզնիկի արժեքներից են խոսում:

Ուրիշ երկրներում այդ սերնդի շենքերը սրանից 30 տարի առաջ են քանդել, դրանք ուղղակի շինություններ են, ի՞նչ ազգային արժեք, այ խելոքներ, ազգայինը դարձրին մատի փաթթան, ինչ ախմախության ասես «ազգային» բառը կպցրեցին...