Էսօր ներկա եղա դիպուկահարների մրցելույթներին. թե ինչ անհավանական տեղերից ինչ անհավանական թիրախներ էին խոցում՝ տեսնել էր պետք


22:46 , 24 հուլիս, 2015

Էն, որ Սեյրան Օհանյանն ասում ա՝ մեր բանակը մարտունակ ա, ես հավատում էի էնքանով, որքանով որ դա պարտավոր ա հավատալ ու ընդունել ՀՀ ցանկացած քաղաքացի: Էսօր ներկա եղա դիպուկահարների մրցելույթներին: Թե ինչ անհավանական տեղերից ինչ անհավանական թիրախներ էին խոցում՝ տեսնել էր պետք: Միայն բանակի այդ ստորաբաժանումը տեսնելով, միջանձնային հարաբերությունները տեսնելով, հրամանատարի կողմից զինվորին «Ցավդ տանեմ, ախպերս» տեսնելով, զինվոր-հրամանատար «Միշտ պատրաստ»-ը տեսնելով՝ հասկացա, որ Սեյրան Օհանյանը բավական համեստ է արտահայտվում մեր բանակի մասին: