Քանի որ «դիմում-բողոք» վերնագրի փոխարեն օգտագործել ենք միայն «դիմում» բառը, քաղաքաշինական տեսչությունը չի ընդունել մեր բողոքը


18:29 , 24 հուլիս, 2015

Ուրեմն` քաղաքաշինական պետական տեսչություն էինք ուղարկել մեր մոնիթորինգի արդյունքները, որտեղ երևում է, որ ակնհայտորեն խախտված են շինարարական նորմերը: Մեզ երկար-բարակ նամակ են գրել, թե ով է հաստատում նախագիծը և այլն, և ինչ է թե «դիմում-բողոք» վերնագրի փոխարեն օգտագործել ենք միայն «դիմում» բառը, չեն ընդունել մեր բողոքը: Փաստորեն մարդիկ կարծել են, թե էդքան նյութն իրենց ենք ուղարկել հենց այնպես, որ կարդան, տեսնեն՝ ինչ կա-չկա մեր քաղաքում։