Ծերունի տիկնոջը հարցնում են, թե ի՞նչ է գործածում իր դեմքը այդքան գեղեցիկ և իր կեցվածքը այդքան առողջ և գրավիչ պահելու համար:
Նա պատասխանում է:
-Շրթունքներիս համար ճշմարտությունն եմ գործածում, ձայնիս համար՝ քաղցրություն, աչքերիս համար՝ գութ, ձեռքերիս համար՝ ողորմություն, կերպարանքիս համար՝ պարկեշտություն, սրտիս համար՝ սեր և բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն սիրում, աղոթք: