Armfootball.com-ը գրում է.
Հոլանդական «Ալմերե Սիթին» նախապատրաստական փուլի շրջանակներում ստուգողական հանդիպում է անցկացրել «Հերենվենի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Ալմերե Սիթիի» կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որը դարձել է գոլի հեղինակ: