Մի քանի հակընդդեմ փաստարկ Թուրքիայի Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությամբ հրճվողներին


22:35 , 20 հուլիս, 2015

Թուրքական Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունը մի քանի ՖԲ օգտատերի հրճվանքն է շարժել, թե բա՝ դրանց տեղն էր: Մի քանի հակընդդեմ փաստարկ.
1. ահաբեկչությանը զոհ են գնացել բացառապես երիտասարդ քուրդ ակտիվիստներ։
2. նրանք պատրաստվում էին մեկնել Քոբանի ու կռվել իսլամական զինյալների դեմ։
3. «Իսլամական պետությունը» նույն հաջողությամբ խալիֆաթի քարտեզների մեջ ներառում է նաև Հայաստանը, այսինքն՝ թեև անուղղակի, սակայն մենք էլ ահաբեկիչների տեսադաշտում ենք։
4. թուրքական պետությունը նման սպառնալիքից չի թուլանա կամ առավել ևս փլուզվի, փոխարենը շատ ավելի ռեալ կդառնա տարածաշրջանն անկանխատեսելի վտանգի մեջ ներքաշելու սցենարը։
5. ու ի վերջո, ցանկացած մարդկային խմբի դեմ ահաբեկչությունն արդարացնողները զուրկ են առողջ բանականությունից:
Էսքան բան...