Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր համարվող ուժերը ոչ թե լուրջ քաղաքական օրակարգ ունեն, այլ պարզապես սպասում են իշխանության քայլերին, որ ինքնանպատակ ընդդիմանան:
Քանի օր է` սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը հրապարակվել է: Բամբասանքի մակարդակի ՖԲ ստատուսներ շատ են եղել, բայց չկա քաղաքական ուժ, որը լուրջ առաջարկներ է ներկայացնում:
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեռևս կարող է ենթարկվել փոփոխությունների, մինչև օգոստոսի վերջ դեռ բավական ժամանակ կա:
Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի մասնագիտական առաջարկներ անել, այլ ոչ բավարարվել ավանդական սին գոռգոռոցներով: