Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը հրաժարական է տվել


13:13 , 18 հուլիս, 2015

Սիրելի՛ գործընկերներ,

հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...