Լավ լուր. զոհված զինծառայողի ընտանիքը բնակարան կստանա


16:21 , 16 հուլիս, 2015

Լավ լուր. դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքը բնակարան կստանա։

Նոր մամուլից տեղեկացա, որ Կառավարությունը որոշում է կայացրել պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրա­պետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 4 մլն դրամ` 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողությունը կանխելու ժամանակ զոհված Զորիկ Գևորգյանի հորը` Ժիրայր Գևորգյանին տրամադրելու համար: