Պատմությունը ցույց է տալիս, որ պառակտվելը մարդուն նույնքան բնորոշ է, որքան, ասենք, հաց ուտելը


17:04 , 15 հուլիս, 2015

Ամերիկյան հեղափոխության տարիներին (1775-1783) հնդկացիները հիմնականում բրիտանացիների կողմից էին։ Դե հասկանալի էր՝ հնդկացիների կաշին ամերիկացիներն (էն ժամանակ նրանց գաղութարար էին ասում) էին քերթում։ Բրիտանացիներն էլ խոստանում էին հաղթանակից հետո պահել նրանց հողային իրավունքը։ Բայց իրոկեզների ցեղախմբի մի մասը որոշում է աջակցել գաղութարարներին։ Դրա պատճառով հնդկացիները պառակտվում են ու սկսում իրար ոչնչացնել։

Ասածս ինչ ա՝ պառակտվելը լավ բան չի, թեև պատմությունը ցույց է տալիս, որ պառակտվելը մարդուն նույնքան բնորոշ է, որքան, ասենք, հաց ուտելը։