«Մինիոններ» մուլտֆիլմն առաջատար է դարձել ԱՄՆ-ի և Կանադայի վարձույթում


19:12 , 13 հուլիս, 2015

Newsline.am-ը գրում է.

«Մինիոններ» մուտֆիլմը հանգստյան օրերին վարձույթում հավաքել է 115,2 միլիոն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում: Այս մուլտֆիլմը հաջող դեբյուտով դարձավ առաջինը Հյուսիսային Ամերիկայում: Միակ առավել հաջողված լիամետրաժ մուլտֆիլմը Կանադայում և ԱՄՆ-ում դարձել է «Շրեկ- 3»-ը, 2007 թվականին:

Universal կինոընկերությունն արդեն հայտարարել է, որ մուլտֆիլմի հաջորդ մասը կյանքի կկոչվի 2017 թվականին: