Արդեն Երևանում է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` Իտալացի կինոդիվա Օռնելլա Մուտին: Մուտին և անձնակազմը «Զվարթնոց» oդանավակայանում վայրէջք են կկատարել ժամը 20:15:
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:
Կինոփառատոնի պատվավոր հյուրերից գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին ևս արդեն Երևանում է: Փառատոնի օրերին տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: