Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Սարգիս Ավետիսյանը և այլք՝ Սոչիում կայացած համերգ-փառատոնի մրցանակակիրներ


16:24 , 9 հուլիս, 2015

Esem.am-ը գրում է.

Հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ Սոչիում երեկ մասնակցել են «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնի:

ESem.am-ի հետ զրույցում երգիչ Սարգիս Ավետիսյանը հայտնեց, որ մրցանակի են արժանացել այն երգիչները, որոնց երգերը տարվա ընթացքում շատ են հնչել Հայաստանի սահմաններից դուրս, ըստ այդմ՝ ստանալով «Տարվա երգ» մրցանակը:

Սոչիի համերգասրահներից մեկում կայացած համերգ-փառատոնը խոստանում է ամենամյա լինել: Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, իսկ երգիչներից` Արմենչիկը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Նորոն, Հարութ Բալյանը, Ներսիկ և Արաբո Իսպիրյանները, Մավր Մկրտչյանը, Սարգիս Ավետիսյանը, որոնք արժանացել են մրցանակների: Համերգ-փառատոնի համերգավարն էլ Հովհաննես Ազոյանն է եղել:

Նշենք, որ այսօր մեր հայտնիները նույն կազմով համերգ կունենան Անապայում:

ESem.am-ը շնորհավորում է մեր երգիչներին` մրցանակի արժանանալու կապակցությամբ:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ