Newsline.am-ը գրում է.
Չիլիի կոնգրեսի ներքին պալատը հաստատել է օրենք, որը թույլ է տալիս աճեցնել ոչ մեծ քանակությամբ մարիխուանա՝ բժշկական, ժամանցի և կրոնական նպատակներով: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, 39-ը՝ դեմ: Օրենքին դեմ արտահայտված որոշ պատգամավորներ պնդում են, որ այն կնպաստի թմրադեղերի տարածմանը:
Ներկայումս մարիխուանայի աճեցումը, վաճառքը և տեղափոխումը Չիլիում պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ: Օրենքը, նախքան ուժի մեջ մտնելը, պետք է հաստատվի առողջապահության հանձնաժողովի և սենատի կողմից:
Ավելի վաղ մարիխուանայի օգտագործման սահմանափակումներից հրաժարվել էին մի շարք երկրներ, դրանց թվում՝ Ուրուգվայը, Ճամայկան և նույնիսկ ԱՄՆ որոշ նահանգները: