Հասմիկ Կարապետյանի ընտրյալն իրենից 7 տարի փոքր է


17:45 , 8 հուլիս, 2015

Հասմիկ Շանթ

Օրերս Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Կիրմիզյանն օրինականացրին իրենց հարաբերությունները:

Երգչուհին զրույցներից մեկում նշել է, որ իր համար այդ թղթի առկայությունը հեչ կարևոր չէր, բայց գնացին ԶԱԳՍ: Երևում է՝ զույգի համար կարևոր չի եղել նաև տարիքային տարբերությունը, որովհետև Շանթը Հասմիկից փոքր է յոթ տարով:

Ինչևէ, եթե հիշում եք, տարիներ առաջ երգչուհին Հայկոյի հետ էր ամուսնացած, սակայն մարդկանց մոտ չստացվեց համատեղ կյանքը: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի:

Հետևելով հայտնի զույգին՝ պարզ երևում է, որ Շանթի մոտ իսկապես ստացվում է երջանկացնել Հասմիկին, ավելին՝ նրանք շատ համապատասխան զույգ են:

Ինչ վերաբերում է տարիքային տարբերությանը, ապա բոլորին հայտնի անտարիք սիրո մասին արտահայտությունն այստեղ շատ տեղին է հիշել: