«Իսլամական պետությունը», պատրաստվում է գրոհել Հալեպը...


20:57 , 4 հուլիս, 2015

Աշխարհի աչքի առաջ տեղի է ունենում ցեղասպանություն: Հիմա Հալեպում դեռ մեծ թվով հայեր կան, որոնց ճակատագրերի հանդեպ մենք անտարբեր եղանք, մեր եկեղեցին չուզեց կանգնեցնել չարիքը, քրիստոնեական համերաշխության և համախմբումի կոչ հնչեցնել:
Ցեղասպանությունը տեղի է ունենում Օբամա-Էրդողան ալյանսի աջակցությամբ ու հուշումներով:
Եթե ուզում ենք, որ աշխարհը ճանաչի 1915-ի հայոց Ցեղասպանությունը, եթե ուզում ենք, որ դատապարտվեն ցեղասպանությունները, մենք, հայերս, պիտի ոտքի կանգնենք և Օբամային ու Էրդողանին հանձնենք միջազգային դատարանին՝ որպես ռազմական հանցագործներ: