Մասնագետները զգուշացնում են, որ սեփական երեխաների նկարների առցանց տարածումը կարող է հետագայում լուրջ խնդիրներ հարուցել


23:55 , 2 հուլիս, 2015

26B5B87800000578-0-image-a-12_1426545566576Mediamonitor.am-ը գրում է.

Ցանկացած նորահայտ ծնող անհամբեր սպասում է թե երբ է նորից իր զավակի նկարներով կիսվելու սոցիալական կայքերում։ Այնուամենայնիվ հետազոտողները զգուշացնում են, որ երեխաների նկարները չափազանց շատ կայքերում տեղադրելը հետագայում իրենց երեխաների համար կարող է խնդիրներ առաջացնել։

Համաձայն մասնագետների մանուկ հասակի նկարները, ոչ միայն  կարող են անհարմար դրության մեջ դնել մարդուն այլև, կարող են կանգնեցնել անվտանգության և անձնական կյանքին վերաբերվող այլ խնդիրների առաջ։

Երեխաների առողջության թեմայով Միչիգանի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքներով մայրերի ուղիղ կեսը և հայրերի մեկ երրորդը առցանց քննարկում են իրենց երեխաների առողջությունն ու ծնողավարության այլ թեմաներ, իսկ մոտ երկու երրորդը պնդում է, որ սոցիալական կայքերն իրենց հնարավորություն են տալիս մենակ չզգալ։

Ամեն դեպքում, ըստ հետազոտողների որոշ դեպքերում, սոցիալական կայքերում կիսվելն անտեղի շատ է լինում։

«երբ երեխաները դառնում այն տարիքի, որ կարող են ինքնուրույն հաղորդակցել սոցիալական կայքերում, նրանք հանկարծ հայտնաբերում են որ արդեն ունեն իրենց թվային ինքնությունը ստեղծված իրենց ծնողների կողմից»- ասում է Սառա Կլարկը, Միչիգանի համալսարանի հետազոտական խմբի անդամը շարունակելով – «ծնողական կյանքի բերկրանքն ու մարտահրավերները, երեխաների ամբողջ կյանքը հանրային սեփականություն դարձնելը դարձել է սոցիալական նորմ և մենք ցանկացանք ավելի լավ հասկանալ այս երևույթի դրական և բացասական կողմերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ