Մեր հասարակություը լուրջ հիվանդ է


20:39 , 1 հուլիս, 2015

Եթե հիվանդ մարդը իրոք ցանկանում է բուժվել, բժշկից բացի պետք է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրի իր հիվանդությունը, դրա առաջացման պատճառները: Դրանից հետո պետք է հետաքրքրվի, թե բուժման ինչպիսի մեթոդներ են կիրառվել հիվանդների վրա և ինչպիսի արդյունավետություն են դրանք ունեցել:

Նույնը վերաբերվում է նաև ժողովրդին: Մինչև մենք չուսումնասիրենք մեր հիվանդությամբ տառապող մյուս բախտակից ժողովրդների անցած ուղղին, բուժման մեթոդները, չենք կարող ձերբազատվել ինքնախաբեության, ինքնակործանման տանող խրոնիկ հիվանդությունից...

Մեծերը տկարամիտ
Ջահելները մեծամիտ
Ազգը վտիտ
Կյանքն անմիտ։