Չարտիստական շարժման վերաբերյալ ժամանակակիցներն ասում էին. «Դա պարտվածների անվիճելի հաղթանակն է հաղթողների նկատմամբ»:
Մեր դեպքում նույնպես այլևս կարևոր չէ, թե շարժումն ինչպես կավարտվի, հաղթանակն արդեն իսկ ամրագրված է, քանզի մարդկանց սրտերում և հոգիներում իսկական հեղափոխություն է տեղի ունեցել, որի ներգործությունը պատճառ է հանդիսանալու նորանոր շարժումների ծավալման և խնդիրների լուծման համար: