Երիտասարդներն ապացուցեցին, որ ունակ են հանուն ռազմավարական մեծ նպատակի մի կողմ դնել տարաձայնությունները


16:40 , 30 հունիս, 2015

Ասել, թե ողջունում եմ «Ոչ թալանին» խմբի նախաձեռնողների վերամիավորումը, քիչ է: Ասել, թե դա վերականգնում է հավատն ու հույսը շարժման նկատմամբ, որ այն դեռ էլի լավ արդյունքներ է դնելու մեր սեղանին, անբավարար է: Երիտասարդներն ապացուցեցին, որ ունակ են հանուն ռազմավարական մեծ նպատակի մի կողմ դնել թե աբիդաները, թե տարաձայնությունները, հարգել միմյանց ու գնահատել ավելի մեծ բանը, քան մանրուքները: Դեպի առաջ, երեխեք ջան: