Երեկ Բաղրամյանի վրա որոշ քաղաքական ուժեր՝ աղանդավորների պես կիրառում էին հոգեորսության մեխանիզմներ


21:30 , 29 հունիս, 2015

Ինքս, պրոֆեսիոնալ մակարդակով ներգրավված չլինելով քաղաքականության մեջ, մշտապես փորձում եմ զերծ մնալ` քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց: Սակայն, երեկ, երբ տեղում դիտարկում էի Բաղրամյան փողոցում տեղի ունեցող զարգացումները, ուշադրությունս գրավեց մի ծիծաղաշարժ տեսարան, երբ որոշ քաղաքական ուժեր, աղանդավորների նման փորձում էին ստեղծված գործնթացից օգուտներ քաղել, կիրառելով հոգեորսության մեխանիզմներ:
Սիրուն չի, քաղաքական տղերք ջան )