Slaq.am-ը գրում է.
Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտարարված նստացույցի մասնակիցները թատերական հրապարակից իրազեկման երթով հասել են Գյումրիի Անի թաղամաս: Այս պահին նրանց միացել են բազմաթիվ գյումրեցիներ և նրանց թիվը հասնում է 1000-ի:
Ցուցարարները իրազեկումն իրականացնում են վանկարկելով՝ «Երևան Գյումրին քո հետ է», «Միացեք, միայն մեր լույսը չի թանկանում» «Ոչ թալանին»: Նրանք նաև կատարում են հայրենասիրական երգեր: